Եկամտահարկի վերանայման երկու սցենար՝ կառավարության կողմից

06.09.2018 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եկամտային հարկ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը մշակել եւ պատրաստվում է հանրային քննարկման ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափի վերանայման երկու սցենար:

«Մեր կարծիքով՝ տվյալ հարկային համակարգը վատն է, այն խրախուսում է ստվերը եւ ոչ թե աշխատավարձերի բարձրացումը: Հայաստանի ռեզիդենտների համար շահութահարկն առնվազն երկու տոկոսով ավելի ցածր է, քան եկամտային հարկը, ինչի հետեւանքով սեփականատերերը նախընտրում են հարկվել շահութահարկով՝ եկամտահարկի փոխարեն, եւ այդ գոյացած եկամուտը ձեւակերպել որպես շահույթ. արդյունքում՝ աշխատողներն աշխատավարձ տրվում է ծրարներով՝ առձեռն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը:

Կառավարության առաջին սցենարով առաջարկվում է մինչեւ 250 հազ. դրամ եկամուտը հարկել 20%-ով, իսկ 250 հազ. դրամը գերազանցող եկամուտը՝ 25% եկամտային հարկի դրույքաչափով։

Երկրորդ սցենարով առաջարկվում է սահմանել 23% համահարթ դրույք՝ եկամտային հարկի (անկախ աշխատավարձի չափից) եւ շահութահարկի համար:

Banks.am-ը նշում է, որ ներկա օրենսդրությամբ ամսական մինչեւ 150 հազ. դրամ եկամտի դեպքում եկամտային հարկը սահմանված է 23%, 150 հազ-ից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 34 500 դրամին գումարած 150 հազ. դրամը գերազանցող գումարի 28%-ը եւ 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում՝ 552 500 դրամին գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը:
Դիտում՝ 1832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW