Ամերիաբանկն ԱԶԲ-ի կողմից մրցանակի է արժանացել

05.09.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Ասիական զարգացման բանկ
Ամերիաբանկն Ասիական զարգացման բանկի կողմից արժանացել է Առեւտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:

Ինչպես հայտնել են բանկում, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում՝ ԱԶԲ-ի կազմակերպած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի տարբեր երկրների բանկերի եւ ֆինանսական կառույցների ավելի քան 200 ներկայացուցիչ:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանն ու գլխավոր մասնագետ Տաթեւ Հակոբյանը:

Մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրի 23 գործընկեր բանկի:
Դիտում՝ 3368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW