ԱՄՆ-ում հավատացած են՝ ամերիկյան եւ հայկական բիզնեսի համատեղ աշխատանքի համար գերազանց հնարավորություններ կան:Այս մասին այսօր նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Միացյալ Նահանգների դեսպանության կողմից անցկացվող Ֆրենչայզինգի համաժողովի ընթացքում:«Միացյալ Նահանգները հավատացած է, որ հայ-ամերիկյան բիզնեսի եւ առեւտրի համար կան իրական հնարավորություններ, որ երկուստեք շահավետ են: Մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել, մեկ վատ որոշում, մեկ սխալ քայլ եւ այն կարող է ներդրողներին վախեցնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը: 18.07.2018 | 17:11 ԱՄՆ դեսպան. Հավանական ներդրողները հետեւում են «Լիդիան»-ի գործին Ֆրենչայզինգի համաժողովը մեկօրյա է, նպատակը՝ ամերիկացի գործարարների եւ հայ ներդրողների միջեւ կապեր հաստատելն է: Համաժողովին Հայաստանից մասնակցում է կառավարության եւ բիզնեսի՝ 50-ից ավելի ներկայացուցիչ: Tweet Դիտում՝ 3058