ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում նոր ամերիկյան խոշոր ներդրումների մասին:Այսօր զրուցելով լրագրողների հետ` ամերիկացի դիվանագետն ասել է, որ կոռուպցիան եւ բիզնեսի համար հավասար մրցակցային պայմանները ամերիկյան ներդրումների ներգրավման գլխավոր խոչընդոտներն էին:«ԱՄՆ-ում ողջունում են Հայաստանի կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ հավասար պայմանների ապահովման ուղղությամբ: Սակայն դեռ վաղ է հայտարարել նոր մեծ ներդրումների մասին: ԱՄՆ գործարար շրջանակների կողմից նկատում ենք մեծ հետաքրքրություն Հայաստանի ներդրումային հնարավորությունների հանդեպ: Բայց նրանք նաեւ ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը որոշակի հստակ քայլեր կձեռնարկի՞, արդյոք կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությունը կընթանա՞ արդար կերպով եւ օրենքի տառին համապատասխան:Նրանք նաեւ ցանկանում են տեսնել, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում արտասահմանյան եւ տեղական ընկերություններին: Նրանք նաեւ հետեւում են «Լիդիան» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է կառավարությունը լուծում այդ զգայուն եւ հակասական խնդիրները ու արդյո՞ք այդ գործընթացում «Լիդիան»-ն արդար վերաբերմունքի կարժանանա»,- ասել է ԱՄՆ դեսպանը՝ նկատելով, որ վստահում է ՀՀ կառավարության որդեգրած ուղուն եւ ապագային նայում է վստահությամբ: Tweet Դիտում՝ 4786