Հայբիզնեսբանկը նորոգել է Արթիկի թիվ 2 դպրոցի համակարգչային սենյակը

04.09.2018 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը նորոգել եւ կահավորել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի համակարգչային դասասենյակը:

Ինչպես հայտնել են բանկում, նորոգման եւ կահավորման աշխատանքներն ավարտված են, եւ «դպրոցականները սեպտեմբերի 1-ը դիմավորել են նոր ու հարմարավետ դասասենյակում»:

Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավարը Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի անունից շնորհավորել է դպրոցականների սեպտեմբերի 1-ը՝ «ցանկանալով խաղաղություն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկնակամարում»:

«Հայբիզնեսբանկը կարեւորում է հայ ազգի զավակների կրթվածության զարգացման մակարդակին նպաստող յուրաքանչյուր ծրագիր, քանի որ կայուն գիտելիքների եւ առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման հայրենանվեր գործին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ, հավատարիմ մնալով իրենց կարգախոսին, առանձնակի ուշադրություն են դարձնում երեխաներին, քանի որ, «առաջին հերթին, նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը»:
Դիտում՝ 1690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW