Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կանոն ասել է, որ պատրաստ է քննարկել տնտեսության բնագավառում հայ-ճապոնական համագործակցության խորացման հեռանկարները:Կառավարության հաղորդագրության համաձայն՝ այս մասին նա նշել է սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: 03.09.2018 | 14:15 Ճապոնիան կաջակցի Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան: Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով: «Թումո»-ն այն տեղերից է, որտեղ եւս կարող ենք միասին աշխատել»,- ասել է Տարո Կանոն:Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են այս տարի «ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը։ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը: Վարչապետը կարեւորել է նաեւ հումանիտար ու գործարար կապերի սերտացումը եւ այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան: Tweet Դիտում՝ 715