Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը
03.09.2018 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ



«Նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online եւ ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են 24/7 ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում:
«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։ Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաեւ մեր մյուս մասնաճյուղերում»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: