Սեպտեմբերի 2-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին եւ անդրադարձել նաեւ Ամուլսարի ծրագրին:Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեսչական մարմինները ստուգումներ են անցկացրել, որոնք թույլ են տալիս որոշակի միջանկյալ եզրակացության գալ, իսկ վերջնական եզրակացության գալու համար անհրաժեշտ է եւս մեկ միջազգային փորձաքննություն իրականացնել: «Շատ կարեւոր է, որ այդ փորձաքննությունը իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որպեսզի արդյունքները ընդունելի եւ անառարկելի լինեն ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ միջազգային հանրության համար, քանի որ սա չափազանց կարեւոր հարց է: Կառավարության որոշումը Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել բացառապես անառարկելի փաստերի վրա»,- ասել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «այս պահի դրությամբ այդպիսի փաստեր չկան՝ կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են»: 01.09.2018 | 14:18 «Լիդիան»-ը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Սեպտեմբերի 1-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել «շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ Ամուլսարի ծրագրի շուրջ տեւական ապօրինությունը վերացնելու եւ պետական գերատեսչությունների կողմից միջազգային ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ»: Tweet Դիտում՝ 724