Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական “Գազպրոմբանկը” ուսումնասիրում է մոտ ապագայում հայկական շուկա դուրս գալու հնարավորությունը, այսօր Երեւանում հայտարարել է բանկի նախագահի տեղակալ Օլգա Կազանսկայան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա ասել է, որ “Գազպրոմբանկը” ստացել է մի քանի ներդրումային առաջարկներ Հայաստանից, որոնք ներկայումս ուսումնասիրվում են”: Օլգա Կազանսկայան չի ասել, թե ո՞ր հայկական բանկեր են հանդես եկել ներդրումային առաջարկներով, նշելով, որ “փողը լռություն է սիրում”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6703