200 դիմում՝ Տավուշում 120 թափուր աշխատատեղի համար

23.08.2018 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա
«Բիզնես Արմենիայի» տեխնիկական աջակցությամբ օգոստոսի 18-ին Իջեւանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի տնտեսվարողներ եւ հազարավոր այցելուներ։

Ներկայացված մոտ 120 թափուր աշխատատեղի համար ավելի քան 200 դիմում է ստացվել։ Հայտարարված աշխատատեղերը հիմնականում սպասարկման եւ արտադրության ոլորտներում են, գործատուները փնտրում են սոցիալական աշխատողներ, դերձակներ, այգեգործներ, պահածոյագործներ, մսի, կաթի վերամշակման տեխնոլոգներ, վայրի հավաքի սեզոնային բանվորներ, հրուշակագործներ եւ այլն։


Աշխատանքի տոնավաճառին կից տեղի է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել է մարզի ձեռնարկությունների արտադրանքը՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, գինու, օղու, լիկյորի, բուսական թեյի տեսականի, հրուշակեղեն, մեղր, ձեռագործ իրեր:

Աշխատանքի տոնավաճառը եւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ եւ Հայաստանի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը:
Դիտում՝ 5735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW