Թեւակոխում ենք նոր փուլ, ասել է վարչապետը

16.08.2018 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարությունն իր գործունեության 100 օրվա ընթացքում լուծել է հիմնական խնդիրը եւ թեւակոխում է նոր փուլ։

«Ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը եւ տնտեսության շարունակական զարգացումը։ 100-օրյա ժամանակաշրջանից հետո մենք թեւակոխում ենք մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ եւ արդյունավետ բարեփոխումներ անելն է, որ մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ եւ երկրորդ արագություն բացվի, որ մենք կարողանանք նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում շատ կոնկրետ հեռանկարներ եւ արդյունքներ արձանագրել»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ իր ղեկավարած կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում «կուտակված բովանդակությունը եւ էներգիան հնարավորություն կտա, որպեսզի մենք նոր թափով իրագործենք եւ հետամուտ լինենք այն խնդիրներին, որ ՀՀ քաղաքացիները դրել են մեր առաջ»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ արդյունքները կամփոփի վաղը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում։
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Դիտում՝ 2327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW