Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

09.08.2018 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անշարժ գույքի կադաստր #Սարհատ Պետրոսյան #Մարտին Սարգսյան
Սարհատ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Նախօրեին Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել urbanlab.am-ի անցյալ ու ներկա թիմի անդամներին, ում հետ աշխատելը մեծ բավականություն էր։ Մենք մի քանի տարվա ընթացքում կարողացել ենք կայացնել ոլորտի ամենաճանաչելի ու անկախ քաղաքային հետազոտական կազմակերպությունը, որն այնքան էլ հարթ պրոցես չէր։ Հույս ունեմ որպես խորհրդի անդամ ժամանակ ու ուժ կգտնեմ աջակցել թիմին ընթացիկ ու ապագա ծրագրերում։

Տեղեկացնեմ նաեւ, որ այսօրվանից դադարեցնում եմ նաեւ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը, բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսեւորումներն ու ռիսկերը։ Սա ինձ համար շատ սկզբունքային խնդիր է եղել թե՛ նախկինում, թե՛ կլինի ապագայում, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այժմ արդեն նաեւ որպես հանրային ծառայող»։
Դիտում՝ 2248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW