ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

07.08.2018 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է «Ավտովարկերի գնում» նոր ծրագիր՝ նախատեսված այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:

Նոր պրոդուկտը դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ բարելավված պայմաններով` թեթեւացնելով ամսական վարկային բեռը:

Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` տոկոսադրույքը սկսած 13.5%-ից, մարման ժամկետը՝ մինչեւ 60 ամիս: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին:

Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող կազմակերպության ծառայություններից: Ավտոմեքենայի գնահատումը Բանկը կատարում է անվճար:

Վարկի ողջ ընթացքում Բանկն իրականացնում է վարկառուի եւ ավտոմեքենայի ապահովագրում (Կասկո ապահովագրություն):

Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի եւ սոցիալական քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):
Դիտում՝ 7560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW