«Հայբիզնեսբանկ»-ի նախագահը հանդիպել է Արցախի պետնախարարին

04.08.2018 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Գրիգորի Մարտիրոսյան
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձեւավորած սերտ համագործակցությունը, հայտնում են Արցախի կառավարությունից:

Արսեն Միքայելյանը պետնախարարին պատմել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաեւ կվերականգնվեն վարկային պատմությունները:

Արսեն Միքայելյանը տեղեկացրել է, որ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաեւ իրավաբանական անձինք:
Դիտում՝ 2183

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW