Բացվել է Ինեկոբանկի նորաոճ մասնաճյուղը Երեւանի սրտում

02.08.2018 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #մասնաճյուղ #Արեն Նալթակյան
Օգոստոսի 1-ին Ինեկոբանկը համալրել է իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «Կասկադ» մասնաճյուղով:

Բանկում նշել են, որ նոր մասնաճյուղն «իր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ եւ հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում»։

Նորաոճ մասնաճյուղը գտնվում է քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ Բաղրամյան 2 հասցեում։


Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդները եւ հյուրերը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։

Մասնաճյուղում առկա են հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ կտան իրականացնել կանխիկի մուտքագրում, վարկերի եւ կոմունալների վճարումներ, իսկ երեխաների հետ այցելած հաճախորդներին սպասվում է հարմար խաղային գոտի, որտեղ երեխաները կկարողանան հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացնել, մինչ ծնողները կիրականացնեն իրենց բանկային գործարքները։

«Ավելի քան 22 տարի Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ բանկի մասնաճյուղերում՝ սպասարկելով 400 000-ից ավելի հաճախորդների։ Նորաբաց մասնաճյուղը, ունենալով 8 աշխատակից, մատուցելու է ֆիզիկական անձանց համապարփակ բանկային ծառայություններ, այդ թվում՝ վարկավորում, ավանդների ձեւակերպում, հաշիվների բացում եւ վարում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, վճարումների ընդունում եւ փոխանցումների իրականացում»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Արեն Նալթակյանը

«Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարեւորելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքը, որին համապատասխան մշտապես կատարելագործում ենք մատուցվող ծառայությունների որակն ու հաճախորդների սպասարկման պայմանները։ «Կասկադ» մասնաճյուղի բացումը եւս մեկ քայլ է այդ կարեւոր նպատակի իրագործման ճանապարհին եւ մասնաճյուղի բացման կապակցությամբ, բանկն իր հաճախորդներին է առաջարկում մի շարք առավելություններ, մասնավորապես օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս մասնաճյուղում ֆիզիկական անձանց համար բանկային հաշվի բացումը կլինի անվճար, Master Card Standard եւ Visa Classic տեսակի դեբետային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարը չի գանձվի, իսկ հիփոթեքային վարկերը կտրամադրվեն բավականին ցածր տոկոսադրույքներով»,- հավելել է Արեն Նալթակյանը։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:


Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 10437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW