Ամուլսարի կապալառուներից մեկը 120 աշխատատեղ է կրճատում

30.07.2018 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #Energy Net Construction
Ամուլսարի ծրագրի հիմնական կապալառուներից մեկը՝ Energy Net Construction ընկերությունը, այսօր հայտնել է, որ այլեւս չի կարող պահպանել 120 հիմնական աշխատակիցներին՝ ներգրավված տեղի համայնքներից եւ այլ մարզերից:


«Ամուլսարի նախագծի շրջանակում մեր ընկերությունը հանդիսանում է հիմնական կապալառուներից մեկը՝ ներգրավված լինելով բարձրավոլտ էներգետիկ ցանցերի եւ հողային աշխատանքների մեջ:

Ավելի քան մեկ ամիս հարկադրված պարապուրդի մատնվելու պայմաններում, ցավոք պետք է տեղեկացնենք, որ մեզ այլեւս չի հաջողվի պահպանել 120 հիմնական աշխատակիցներին, որոնք ներգրավված են եղել տեղի համայնքներից եւ ՀՀ այլ մարզերից:


Թողնելով բնապահպանական հարցերը մասնագետներին եւ պատկառ պետական մարմիններին՝ հուսով ենք, որ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շուտափույթ լուծում կստանա եւ ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքը կորցրած մարդիկ հնարավորություն կունենան վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 7021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW