ՊԵԿ-ը հայտնում է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հսկողական աշխատանքներն իրականացվում են բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա: «Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ. փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երեւան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ պարունակում է ակնհայտ ռիսկեր ինչպես իրացման շրջանառության, այնպես էլ աշխատուժի եւ աշխատավարձի թերհայտարարագրման մասով: Ընդ որում, այդ ռիսկերը վեր են հանվել իր իսկ կողմից ներկայացված հաշվարկներով եւ հաշվետվություններով հայտարարագրված ցուցանիշների արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում: 25.07.2018 | 15:41 ՊԵԿ-ը ՓՄՁ-ներին հորդորում է տեղեկացնել անհիմն միջամտության դեպքերի մասին ՊԵԿ-ն առաջարկում է հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն առնչվող ռիսկերին, որոնք հիմք են հանդիսացել հսկողական միջոցառում իրականացնելու համար: Կոմիտեն հիշեցնում է, որ առաջադրված ռիսկերը, ինչպես նաեւ արձանագրված խախտման արդյունքներ չընդունելու պարագայում, հարկ վճարողն իրավունք ունի բողոքարկել հարկային մարմնի գործողությունները՝ ցանկության դեպքում դիմելով նաեւ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով: Tweet Դիտում՝ 1538