ՊԵԿ-ը մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված նախագիծ է մշակել

24.07.2018 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մտավոր սեփականություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության եւ դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք կներդնի:

Նախագիծը մշակվել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից՝ նորարարական մոտեցումների եւ ծրագրային լուծումների կիրառմամբ:

«Ծրագիրը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում, ներդրվել եւ կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում: Թիրախավորման սկզբունքի եւ ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրմամբ եւ հետադարձ կապի միջոցով հնարավորություն է ստեղծվել ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանություն: Արդյունքում, հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը հորդորում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին համագործակցել կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով:

Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից դիմումի ներկայացում ՊԵԿ՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:
Դիտում՝ 1288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW