Յունիբանկը ՓՄՁ-ների համար գործարկել է «Արեւային էներգիա» վարկատեսակը

19.07.2018 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Շտիգեն #վարկ
Յունիբանկը եւ «Շտիգեն» ընկերությունը, KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակում, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ներկայացրել են «Արեւային էներգիա» վարկատեսակը:

«Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արեւային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ»,- նշել են բանկում:

«Արեւային էներգիա» վարկատեսակը տրամադրվում է արեւային էլեկտրակայանների (ֆոտովոլտային՝ PV), ջրատաքացուցիչների (SWH) եւ կից սարքավորումների ձեռքբերման համար:

Վարկը տրամադրվում է դրամով, մինչեւ 120 ամիս ժամկետով եւ մինչեւ 10% տարեկան տոկոսադրույքով:

«Հայաստանում վերջին տարիներին արեւային էներգիայի հիման վրա աշխատող սարքավորումների նկատմամբ պահանջարկն աճում է արագ տեմպերով: Արեւային էներգիան օգտագործվում է եւ խոշոր, եւ փոքր ձեռնարկություններում, եւ գյուղացիական տնտեսություններում, եւ հյուրանոցներում: Մեր նոր վարկը նպաստում է այլընտրանքային՝ արեւային էներգետիկայի ոլորտի, ինչպես նաեւ ՓՄՁ-ների զարգացմանը՝ նվազեցնելով նրանց էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսերը: Ավելին, գեներացվող էլեկտրաէներգիան, ավելցուկի դեպքում, կարող է անգամ վաճառվել»,- նշել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

«Հայաստանում  արեւային էներգիայի ներուժը հսկայական է, բայց այսօր այս ռեսուրսի հաշվին մենք բավարարում ենք մեր կարիքների ընդամենը 2-3%-ը: Յուրաքանչյուր բիզնես, ընտանիք կամ պետական հաստատություն կարող է շահել՝ օգտվելով այս տեխնոլոգիայից, եւ դա կարող է անել առանց նախնական ֆինանսական ներդրումների: Ելնելով մեր հաճախորդների պահանջարկից եւ «Շտիգեն» ընկերության վաճառքներից՝ կարող եմ վստահորեն ասել, որ արեւային էներգետիկայի ոլորտում մեր կողմից 8 տարի նախապատրաստվող հեղափոխությունն արդեն սկսված է: Կարծում եմ՝ մեր գործընկեր Յունիբանկի այս քայլը հենց ժամանակին է եւ ռազմավարական առումով շատ ճիշտ»,- ասել է  «Շտիգեն» ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:

«Օգտվելով Յունիբանկի վարկից՝ կարելի է ձեռք բերել արեւային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի: Հաշվի առնելով, որ արեւային էլեկտրակայանի դեպքում կարիք չկա վճարելու էլեկտրաէներգիայի համար, վարկառուի համար առավելություններն ակնհայտ են»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 12149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW