«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երեւան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Ընկերությունը հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ «Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաեւ աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1221