IDBank-ը թողարկել է Visa Classic եւ Visa Gold տեսակի payWave քարտեր

09.07.2018 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Visa payWave #Վարդան Գեւորգյան
IDBank-ը թողարկել է Visa Classic եւ Visa Gold տեսակի payWave առանց կոնտակտի վճարային քարտեր:
 
Ինչպես հայտնել են բանկում, նոր քարտերի միջոցով քարտապանները կկարողանան կանխիկացնել քարտի գումարը 0% կանխիկացման վճարով ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներից, իրականացնել քարտից քարտ փոխանցումներ 0% միջնորդավճարով բանկոմատների եւ ԱրՔա վիրտուալ քարտի միջոցով, ինչպես նաեւ ստանալ տարեկան մինչեւ 4% եկամուտ՝ քարտային հաշվի դրական մնացորդի վրա։

«Visa payWave վճարումների համակարգի միջոցով հնարավոր է  բոլոր սպասարկող առեւտրի կենտրոններում, որտեղ առկա են հատուկ POS տերմինալներ մինչեւ 10 000 ՀՀ դրամի գործարքներ իրականացնել՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին, չստորագրելով անդորրագիրը եւ չմուտքագրելով PIN կոդը, ինչը հաճախորդներին տալիս է ավելի հարմար, անվտանգ, հեշտ եւ արագ վճարումներ կատարելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:


«Այսօր բանկային քարտն աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով եւ հարմար միջոցն է: Մենք ուսումնասիրել ենք մեր հաճախորդների պահանջմունքները եւ ստեղծել հարմարավետ ու շահեկան պրոդուկտ։

Visa payWave-ով գործարքը արագ է կատարվում, հեշտ եւ հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել այդ քարտերից: Իսկ այս առաջարկի եւս մեկ առավելությունն այն է, որ քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով հաճախորդը կարող է անվճար օգտվել նաեւ sms հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կկարողանա տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ»,- նշել է IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:
Դիտում՝ 10875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW