Նախարարն ԱՄՀ-ին է ներկայացրել հարկային ոլորտի խնդիրները

04.07.2018 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #ԱՄՀ #Մարտին Գրոտ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տրամաբանական ու հաշվի առնի բիզնեսի բոլոր շերտերի առանձնահատկությունները։

Այս մասին նախարարն ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական հարցերի վարչության հարկային քաղաքականության բաժնի ավագ տնտեսագետ Մարտին Գրոտի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարն ասել է, որ չնայած Հարկային նոր օրենսգիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է, սակայն շատ խնդիրներ բաց են մնացել եւ կարիք կա այն վերանայելու, ինչը նաեւ ՓՄՁ սուբյեկտների տեսակետն է։

Նա հավելել, որ ՓՄՁ-ների խնդիրը ներկայում չափազանց սուր է դրված եւ ներկայացրել հարցերի մի խումբ, որոնք սերտորեն առնչվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործունեությանը։ Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է հանրային սննդի, հանգստի եւ գինեգործության ոլորտների խնդիրներին, նաեւ շեշտել, որ Հայաստանում, տարածաշրջանի երկրների համեմատությամբ, հարկատեսակները շատ են։

Արծվիկ Մինասյանը հույս է հայտնել, որ ներկայացված խնդիրների առնչությամբ ԱՄՀ-ի կողմից կլինի ամբողջական աջակցություն եւ կտրվեն հետաքրքիր առաջարկներ։

Մարտին Գրոտն էլ նշել է, որ իրենք կհամագործակցեն նաեւ այլ շահագրգիռ մարմինների հետ՝ ամբողջությամբ հասկանալու խնդիրները եւ պատրաստակամություն է հայտնել օգնել «տպավորիչ, պատասխանատու եւ կայուն քաղաքականություն մշակելուն»։

Որպես հաջողության գրավական՝ ԱՄՀ ներկայացուցիչը կարեւորել է հարկային քաղաքականության կայունությունը՝ առաջարկելով նաեւ տնտեսական քաղաքականության վերանայումն իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ։
Դիտում՝ 1792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW