Հայէկոնոմբանկը հայտնում է, որ բանկի հաճախորդ հանդիսացող եւ մինչեւ 31.05.2018թ. անհուսալի ճանաչված վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին պատրաստ է զիջել այդ պարտավորությունների գծով կուտակված տույժերն ու տուգանքները: «Նշված գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 28-ն այցելել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելու համապատասխան դիմում, որում հաճախորդի կողմից կառաջարկվի խնդրահարույց վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների մարման հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ վարկի նոր մարման գրաֆիկի սահմանում, վերավարկավորում կամ հաճախորդի կողմից առաջարկվող այլ հնարավոր տարբերակներ: Միաժամանակ հայտնում ենք, որ ցանկացած դիմում բանկի կողմից պատշաճ կերպով կուսումնասիրվի եւ կառաջարկվի խնդրի լուծման փոխշահավետ տարբերակ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4560