“Հայփոստն” ու “Փոստբանկը” ինտեգրված կառույցներ են լինելու

20.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“Հայփոստ” ընկերության հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին (Երեւան, 20.08.2007)

- Խոշոր ընկերությունները հավատարմագրային կառավարման փոխանցելը Հայաստանի համար համեմատաբար նոր գործիք է: Խնդրում ենք “Հայփոստի” օրինակով ներկայացնել այդ գործիքի յուրահատկությունները, առավելություններն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ փոխադարձ պարտականությունները, որոնք ընկած են հավատարմագրային հարաբերությունների հիմքում:

- Հայաստանի կառավարությունը համարձակ որոշում կայացրեց, հավատարմագրային կառավարման փոխանցելով “Հայփոստի” նման խոշոր ընկերությունը: Հավատարմագրային կառավարումն իրագործվելու է 5 տարիների ընթացքում, եւ դրա հիմնական նպատակը բարենպաստ պայմանների ստեղծումն է “Հայփոստի” հետագա առեւտրականացման համար:

Այդ կապակցությամբ մենք բախվելու ենք որոշակի ռիսկերի: Առաջին եւ կարեւորագույն ռիսկերից մեկն այն է, որ երկու կողմերն էլ կարող էին ակնկալել արագ շահաբաժիններ: Իրականում, մեր նպատակն արագ եկամուտ ստանալը չէ, այլ հնարավորությունների ապահովումը` հետագա աճի եւ առեւտրականացման բարձրացման համար: Մենք ավելի հակված ենք դեպի երկարաժամկետ հեռանկարը եւ հաջողություն կհամարենք վերջնական արդյունքը եւ ոչ թե արագ եկամուտները:
Փաստորեն, խոսքը գնում է փոստային ծառայությունների ողջ բնագավառի հզորացման եւ առեւտրականացման, այլ ոչ թե առաձին վերցված ընկերության մասին: Այդ իսկ պատճառով մենք պետք է նաեւ մտածենք հետագա մրցակցության համար արդար եւ բարենպաստ հող ստեղծելու մասին:

Վերջնական արդյունքում մենք պետք է վստահ լինենք, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում “Հայփոստը” ի վիճակի կլինի բնակչությանը միջազգային մակարդակի փոստային ծառայություններ մատուցել, ինչը, ըստ էության, մեր հիմնական պարտավորությունն է:

- “Հայփոստ” ՓԲԸ-ն “Հայփոստ Թրասթ Մենեջմենթի” հավատարմագրային կառավարմանը հանձնելու համաձայնագրի ստորագրումից ութ ամսից ավել է անցել: Որո՞նք են եղել ձեր հիմնական նվաճումներն այս ժամանակահատվածում եւ ի՞նչ է նախատեսվում անել մինչեւ տարեվերջ:

- Կարծում եմ, տվյալ դեպքում ավելի ճիշտ է խոսել այն նվաճումների մասին, որոնք տեսանելի են հանրության համար: Օրինակ` Երեւանի կենտրոնում նոր, բարեփոխված փոստային բաժանմունքի բացումը, պատկերավոր ասած, միայն սառցաբեկորի գագաթն է: Մենք որոշակի աշխատանք ենք տարել փոստային ծառայությունների որակի եւ փոստային փոխանցումների գործընթացի բարելավման համար: Այսօր, եթե դուք Երեւանի սահմաններում նամակ ուղղարկեք մինչեւ ժամը 18:00-ը, արդեն հաջորդ օրը առավոտյան այն պետք է հասնի հասցեատիրոջը: Հայաստանի մարզերում հասցեատերը ձեր նամակը կստանա երրորդ օրը: Այս ցուցանիշներին հասել ենք շնորհիվ փոստային փոխանցումների գործընթացի վերակազմակերպման:

“Հայփոստում” սկսել է գործել հաճախորդից էլեկտրոնային ֆայլերի ընդու֕ԕU֬ դրանց տպագրության ու հետագա ուղարկման ծառայությունը, որը շատ հարմար գործիք է գործարար հատվածի համար:

Ավելի շատ ծառայություններ են մատուցվելու բնակչությանը փոստային դրամական փոխանցումների ոլորտում, ինչը բարենպաստ հիմք կստեղծի “Փոստբանկի” բացման համար: Մենք նաեւ նախատեսում ենք կատալոգներով ապրանքների վաճառքի ծառայություն մատուցել:

Բացի այդ, շատ աշխատանքներ են տարվել ընկերության ներսում, որը տեսանելի չի լայն հանրությանը: Մենք պայմանգրեր ենք կնքում արտասահմանյան գործընկերների հետ, քննարկում ենք արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները:

Շատ ժամանակ եւ միջոցներ են ներդրվում բուն համակարգի բարեփոխման եւ մարդկային կապիտալի ստեղծման համար: Մենք կառուցվածքային փոփոխություններ ենք կատարում “վերեւից ներքեւ” մոդելի հիման վրա:

- Բնակչությունը սովորաբար անվստահությամբ է ընդունում նոր սեփականատերերի կամ կառավարիչների մուտքը` վախենալով սակագների բարձրացումից: “Հայփոստի” դեպքում հիմքեր կա՞ն նմանատիպ մտավախությունների համար եւ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա սակագները:

- Վստահությամբ կարող եմ ասել, որ “Հայփոստի” փոխանցումը համատարմագրային կառավարման չի հանգեցնի փոստային ավանդական ծառայությունների սակագների աճին: Փոստային ծառայությունների ոլորտում մենք ունենք որոշակի մենաշնորհ, եւ պետք է շատ զգույշ լինենք գներն ու սակագները որոշելիս:

Մեր կարեւորագույն խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում չափազանց փոքր է փոստային փոխանակումների ծավալը` ըստ վիճակագրության, Հայաստանում մեկ անձին բաժին է հասնում տարեկան ընդամենը մեկ փոստային միավոր: Եթե կարողանանք ավելացնել ծավալները, ապա մեզ կհաջողվի շարունակել աշխատել ցածր գներով: Այդ իսկ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս փոստային փոխանցումների ծավալի մեծացմանը, ինչը ենթադրում է որակի բարելավում եւ “Հայփոստի”` որպես վստահելի ընկերության իմիջի ձեւավորում:

Միեւնույն ժամանակ, մենք ունենք մի շարք հատուկ ծառայություններ, օրինակ` պատվիրված նամակների ուղարկում, որոնք տրամադրում ենք ինքնարժեքից էժան: Այս կապակցությամբ մենք ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ հատուկ ծառայությունների դեպքում հնարավոր է սակագների որոշակի բարձրացում:

Մենք ցանկանում ենք մշակել արդարացված գնային քաղաքականություն` հիմնված իրական տնտեսաական հաշվարկների վրա եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

- Եվ այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ գործող ավանդական փոստային ծառայությունների սակագները բավականին բարձր են: Օրինակ` Գերմանիայից Հայաստան նամակ ուղղարկելն ավելի էժան է, քան Հայաստանից Գերմանիա:

- Իսկապես, Հայաստանում, եթե համեմատենք արեւմտյան երկրների հետ, հիմնական ծառայությունների սակագները բարձր են, սակայն հատուկ ծառայությունների սակագները շատ ավելի ցածր են, քան Արեւմուտքում: Այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք ոչ թե սակագների բարձրացման կամ նվազեցման, այլ դրանց հավասարակוܕԕU֠եւ որոշակի տրամաբանությանը համապատասխանեցման մասին:

Օրինակ` եթե նամակ ենք ուղղարկում Հայաստանից Գերմանիա կամ հակառակ ուղղությամբ, սակագինը կազմվում է երկու բաղադրիչներից: Եթե նամակը գնում է Հայաստանից Գերմանիա, ապա Հայաստանը պետք է Գերմանիայի փոստին վճարի որոշակի գումար եւ հակառակը: Անհրաժեշտ է հավասարակշռել այդ վճարումների չափերը:

Սակագների վրա ազդող երկրորդ գործոնը տրանսպորտային բաղադրիչն է: Այս փուլում մենք պետք է ուշադրություն դարձնենք բոլոր գործոնների վրա եւ հավասարակշռենք հիմնական եւ հատուկ ծառայությունների սակագները:

Հնարավոր է, որ այս շղթայի բոլոր օղակների վերանայումից հետո մենք հնարավորություն ստանանք նվազեցնել հիմնական, ավանդական փոստային փոխանցումների սակագները:

- Հանդես գալով “Հայփոստ Թրասթ Մենեջմենթին” “Հայփոստ” ՓԲԸ հավատարմագրային կառավարման համաձայնագրի ստորագրման արարողությանը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հոլանդական ING խմբի հետ համատեղ մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է հայկական շուկայում 18 փոստային ծառայությունների ներմուծում` նախորդ երկուսի փոխարեն: Ինչպիսի՞ նոր ծառայություններ են արդեն ներդրվել եւ ինչպիսի՞ք կարելի է ակնկալել մոտ ապագայում:

- Ինչպես արդեն նշեցի, ծառայությունների տեսականու ընդլայնման համար մենք պետք է առաջին հերթին մտածենք եղածների որակի բարելավման մասին: Եթե հացթուխը վատ հաց է թխում, ապա, համաձայնեք, դուք նրանից երբեք տորթ չեք գնի:
Կարեւորագույն բաղադրիչներից մեկը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, դա դրամական փոխանցումների հնարավորությունների մեծացումն է: Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի խոշոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պայմանգրերի ստորագրման փուլում:

Ստորագրվել է համաձայնագիր EuroGiro ցանցին անդամակցելու մասին, ինչը հնարավորություն կտա մեծացնել դրամական փոխանցումների ծավալները: Արդյունքում փոստը կդառնա դրամական փոխանցումների “սուպերմարկետ”:
Աշխատանքներ են տարվում նաեւ փոստային բաժանմունքների արդիականացման ուղղությամբ, որոնք ինտերնետի մուտքի ծառայություններ կմատուցեն, ինչը կընդլայնի մատուցվող ծառայությունների շրջանակը:

- Փոստային ծառայությունների կազմակերպման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է տրանսպորտային ենթակառուցվածքներից: Հայաստանը 15 տարուց ավել գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, որքանո՞վ է դա ազդում “Հայփոստի” աշխատանքի արդյունավետության վրա:

- Դա շատ լուրջ խնդիր է ոչ միայն “Հայփոստի”, այլեւ ողջ երկրի տնտեսության համար: Իմ հայրենի Հոլանդիան տարածքով համեմատելի է Հայաստանի հետ, սակայն այն ամբողջությամբ բաց է արտաքին աշխարհի հետ առեւտրի համար: Իսկ Հայաստանում բացակայում է ուղիղ ծովային եւ երկաթուղային կապը: Փոստային փոխանցումների հիմնական միջոցը օդային ճանապարհն է, ավելի հազվադեպ` ամտոմոբիլային տրանսպորտը:

Օդային փոխանցումների դեպքում մենք բախվում ենք որոշակի ուղղություններով ամենօրյա չվերթների բացակայության խնդրին: Դա նշանակում է, որ մենք ոչ միշտ կարող ենք երաշխավորել, որ փոստային փոխանցումները ժամանակին կհասնեն հասցեատիրոջը:

Ստեղծված իրավիճակում առաջանում է մատակարարման ինտեգրված շղթայի զարգացման անհրաժեշտություն: Կատալոգներով վաճառքի ծառայության դեպքում սա նշանակում է, որ “Հայփոստը” պետք է իր վրա վերցնի ոչ միայն մատակարարողի, այլեւ միջնորդի եւ փոխադրողի գործառույթները:

- Վերջերս դուք Երեւանում բացեցիք առաջին բարեփոխված փոստային բաժանմունքը: Որքա՞ն նմանատիպ բաժանմունքներ կբացվեն Հայաստանում մինչեւ տարեվերջ:

- Մենք աշխատում ենք փոստային բաժանմունքների տարբեր ձեւաչափերի ստեղծման վրա: Թումանյան փողոցում գտնվող բաժանմունքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս, հանդիսանում է քաղաքային տիպի միջին չափի բաժանմունք, որը մատուցում է փոստային ծառայությունների համալիր ծառայություններ եւ որոշ առեւտրային ծառայությոններ:

Մենք նաեւ մշակում ենք այսպես կոչված փոստային սուպերմարկետների մոդելը. այն լինելու է խանութ խանութի մեջ եւ բացի զուտ փոստային ծառայություններից, առաջարկելու է նաեւ առեւտրային ծառայությունների լայն տեսականի:

Աշխատանքներ են տարվում նաեւ այսպես կոչված փոստային ծառայությունների կետերի` սուպերմարկետներում տեղակայված փոքր փոստային բաժանմունքների ստեղծման ուղղությամբ:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է բացել եւս 3-4 միջին չափի բաժանմունքներ, ինչպես նաեւ երկու մինի փոստային բաժանմունքներ Երեւանում: Մեծ փոստային սուպերմարկետների բացման համար մեզ ժամանակ է պետք, հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը:

- Ինչպիսի՞ տեղ եք հատկացնում IT-տեխնոլոգիաներին փոստային ծառայությունների արդիականացման գործընթացում:

- IT-բաղադրիչի բարելավումը մեր աշխատանքի կարեւորագույն տարրերից մեկն է: Ունենալով 900 փոստային բաժանմունքներ ողջ երկրի տարածքում, մենք պետք է վստահ լինենք, որ դրանք հուսալիորեն աշխատում են ընդհանուր ցանցում որպես մեկ օրգանիզմ:

Բացի այդ, փոստը պետք է ոչ միայն փոստային ծառայությունների մատակարարող լինի, այլեւ ինտերնետի մուտքի հնարավորություն մատուցի երկրի ողջ բնակչությանը:

- Վերջերս Երեւանում կայացած` OMX Group ղեկավարության հետ հանդիպմանը Դուք խոսում էիք “Հայփոստի”` արժեթղթերի շուկա դուրս գալու ծրագրերի մասին: Ինչպիսի՞ քայլեր են արվել այդ ուղղությամբ:

- “Հայփոստը” մտադիր է սկսել ինքնուրույն աշխատել կապիտալի շուկայում մոտակա մեկուկես-երկու տարիների ընթացքում: Նախատեսում ենք կատարել ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում, մասնակցել փոխադարձ հիմնադրամների ստեղծմանը, որոնք որոշ իմաստով այլընտրանք են խնայողական հաշիվներին: Այդ գործիքը հիմք կդառնա Հայաստանում ապագա կենսաթոշակային բարեփոխումների համար:

- Որքանո՞վ կփոխվեն “Հայփոստի” գործառույթները “Փոստբանկի” բացումից հետո: Պատկերավոր ասած, որտե՞ղ է ավարտվելու “Հայփոստը” եւ որտե՞ղ է սկսվելու “Փոստբանկը”:

- Փոստը երբեք չի դառնա բանկի մասնաճյուղ կամ այլ միավոր: Մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ փոստային բաժանմունքներում դուք միշտ կարող եք օգտվել ստանդարտ ֆինանսական ծառայություններից: Արդեն այսօր բնակչությունը հնարավորություն ունի կատարել որոշակի վճարումներ փոստային բաժանմունքներում: Կարելի է ասել, որ դա արդեն “Փոստբանկի” հեռակա ծառայությունն է:

“Փոստբանկի” բացումից հետո վճարումների իրականացումը կդառնա ավելի արդյունավետ, թափանցիկ եւ ապահովագրված հնարավոր ռիսկերից:

“Հայփոստն” ու “Փոստբանկը” կլինեն ինտեգրված կառույցներ. օրինակ` գրասենյակը, որտեղ տեղակայված են օպերատորները, կլինի ընդհանուր “Հայփոստի” եւ “Փոստբանկի” հաճախորդների համար: Եթե դուք այցելեք փոստային բաժանմունք եւ ցանկություն հայտնեք բացել բանկային հաշիվ, ապա փոստային օպերատորը ձեզ կտրամադրի լրացման ձեւը, սակայն հաշվի բացման վերաբերող որոշումը կընդունի “Փոստբանկը”, որն էլ հետագայում կաշխատի հաճախորդի հետ:
Ֆինանսական միջոցների կառավարման գործառույթները պատկանելու են “Փոստբանկին”, իսկ “Հայփոստը” հանդես է գալու միջնորդի, գործակալի դերում:

Պետք չէ փոստային բաժանմունքները դիտարկել որպես բանկային մասնաճյուղեր, դրանք հանդես են գալու վաճառքի կետերի դերում: Ավելին, փոստային բաժանմունքները ձեզ չեն մատուցի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հիփոթեքային կամ բիզնես վարկերի տրամադրումը:

- Ե՞րբ է “Փոստբակը” սկսելու աշխատել Հայաստանի շուկայում:

- Հույս ունենք, որ աշնանը կհայտարարենք “Փոստբանկի” բացման կոնկրետ ժամկետների մասին: Այսօր աշխատում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի հետ` արտոնագրի ստացման եւ բանկի գրանցման ուղղությամբ:
Զուգահեռաբար մենք իրականացնում ենք բոլոր այն բաղադրիչների մանրազննին թեստավորում, որոնցից կազմվելու է “Փոստբանկի” գործունեությունը: Դա անելու ենք այնքան ժամանակ, մինչեւ համոզված չլինենք, որ բացառել ենք նույնիսկ աննշան սխալների հնարավորությունը:

 

Դիտում՝ 8686
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW