Արթուր Ջավադյանը Բազելում ժողովի կմասնակցի

22.06.2018 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #Բազել
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ կմասնակցի Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան 88-րդ ժողովին:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ:

Անդրադարձներ են լինելու Միջազգային հաշվարկների բանկի տարեկան հաշվետվությանը:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

Միջազգային հաշվարկների բանկը հիմնադրվել է 1930թ. Բազելում՝ Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Բանկն աջակցում է դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային եւ ֆինանսական գործակցությանը եւ կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական/ազգային բանկեր:
Դիտում՝ 2089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW