ԵԿԳ-ն սեպտեմբերին կներկայացնի վերաթողարկված «Երեւան»-ը

18.06.2018 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ
Ս.թ. սեպտեմբերին, Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, Երեւանի կոնյակի գործարանը վերաթողարկելու է լեգենդար «Երեւան» կոնյակը, որը կհամալրի ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն:

1947 թվականին ստեղծված «Երեւան» կոնյակը Երեւանի կոնյակի գործարանի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի գլուխգործոցներից մեկն է: Հենց այս գործով վարպետը կոտրեց բոլոր կարծրատիպերն այն մասին, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը:

Հունիսի 16-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը պատմել է «Երեւան» կոնյակի վերստեղծման մասին: Նա ասել է, որ աշխատանքը տեւել է ավելի քան կես տարի, չափազանց հետաքրքիր ու խորհրդավոր է եղել:

ԵԿԳ վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Կարին Մադելրիոն էլ տեղեկացրել է, որ «Երեւան»-ը հիմնականում վաճառվելու է տեղական շուկայում:

«Երեւան» կոնյակը հատուկ դեր է խաղացել Հյուսիսային բեւեռ կատարած սովետական էքսպեդիցիաների ժամանակ: Մարգար Սեդրակյանի մտահաղացմամբ այն պետք է հայկական արեւով ջերմացներ բեւեռագնացներին սաստիկ ցրտի պայմաններում:
Դիտում՝ 2211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW