Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
13.06.2018 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ hetq.am

Վարազդատ Կարապետյանը ծնվել է 1974թ. Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում:
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետ ուսումնառությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1995-1996 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագիտական հետազոտությունների եւ վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա՝ նախագահի օգնական:
1996-1997 թթ. եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ.՝ Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:
1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թթ.՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:
2003-ին դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու:
2004թ. Սեւանա լճի ափին հիմնադրել է «Ծովածոց» թեյարանն ու հյուրանոցը:
Տարբեր տարիների աշխատել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ում, Գավառի պետական համալսարանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), Atos Consulting ընկերությունում:
2011-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:
2012թ. հունվարից մինչեւ 2014թ. հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը:
2014թ. հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) նախագահ:
2017թ. հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: