ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանել:Ինչպես հայտնել են ՊԵԿ-ում, մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում հարկային մարմինն այսուհետեւ կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե՝ ոչ:Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձիք այդ մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ աշխատակազմի իրավաբանական վարչությանը: Կոմիտեում ընդգծել են, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով: Tweet Դիտում՝ 1646