«Մեր խնդիրն է ՓՄՁ-ների կողքին կանգնելը»,- ասել է Արցախի պետնախարարը

13.06.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրիգորի Մարտիրոսյան
Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը:

Պետնախարարը շեշտել է, որ մշակված եւ կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ է այն հանրային լայն քննարկման դնել եւ հանձնարարել է առաջիկա օրերին այդ ուղղությամբ սկսել աշխատանքները:

Միաժամանակ, Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել փոքր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթեւացման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաեւ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների նպատակով առաջարկներ ներկայացնել ծրագրային բյուջետավորման ներդրման եւ գանձապետական համակարգի վերաբերյալ:

Անդրադառնալով անբարեխիղճ հարկատուների կողմից կուտակված ժամկետանց պարտավորություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է դրանք եւս վերանայել:

«Մեր խնդիրն է փոքր եւ միջին տնտեսվարողի կողքին կանգնելը եւ պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելը: ՓՄՁ ոլորտը մշտապես կգտնվի պետական քաղաքականության հոգածության ներքո»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային նոր օրենքի՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու եւ Արցախում դրան համարժեք քայլեր ձեռնարկելու հետ կապված հարցեր:
Դիտում՝ 1897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW