Հայկական գինիները ներկայացվել են Բալթյան երկրներում

12.06.2018 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ #գինի
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 10 գինեգործական ընկերություններ հունիսի 4-9-ը մասնակցել են Baltic Wine Trip and CBI See Wine Conference գինեգործական միջոցառմանը:

Հիմնադրամում նշել են, որ միջոցառումը նախաձեռնել էր Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության՝ Զարգացող երկրներից արտահանման խթանման կենտրոնը (CBI), շահառու 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Մակեդոնիայի հետ համագործակցության շրջանակում:

Տալլինում, Վիլնյուսում եւ Ռիգայում  կազմակերպվել են հայկական գինիների շնորհանդես-համտեսներ եւ վարպետության դասեր՝ հրավիրված բարձրաստիճան հյուրերի, գինու փորձագետների, գնորդների  եւ դիստրիբյուտորների համար:
Դիտում՝ 1929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW