Յունիբանկի աջակցությամբ Գյումրու N8 դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

01.06.2018 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Գյումրու N8 դպրոց
Յունիբանկի կողմից իրականացվող դպրոցների բարեկարգման եւ կահավորման ֆինանսավորման ծրագրի շրջանակում ժամանակակից համակարգչային դասասենյակ է բացվել Գյումրու թիվ 8 դպրոցում:

Ինչպես հայտնել են բանկում, դասասենյակը ոչ միայն վերանորոգվել եւ կահավորվել է, այլ նաեւ՝ վերազինվել նոր տեխնիկայով: Այսուհետ դպրոցի 272 աշակերտները ինֆորմատիկայի դասընթացներն կանցկացնեն`օգտվելով նոր, ժամանակակից համակարգիչներից  եւ ինտերակտիվ դասատախտակից:

Նշված դպրոցում համակարգչային դասասենյակ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանին:

«Հաշվի առնելով նման նախաձեռնության կարեւորությունը, Յունիբանկը կշարունակի դպրոցների աջակցման ծրագրի իրականացումը`նսպատելով որակյալ կրթության եւ ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Յունիբանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան դասասենյակներ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW