ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզանձանց վարկային պորտֆելը հասել է 100 մլրդ դրամի
31.05.2018 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, մեկուկես տարուց պակաս ժամանակահատվածում բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ դրամով, «ինչը բանկի վարկային քաղաքականության բարձր արդյունավետության ցուցանիշն է»:
Բանկում ընդգծել են, որ 2018թ. սկզբից ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ասպարեզում՝ այդպիսով մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 27%:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը եւ դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Բանկը ֆիզիկական անձանց վարկավորմանը հատուկ ուշադրություն է դարձնում, քանի որ հենց տվյալ ուղղությունն ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Բանկի վարկավորման համակարգը պայմանավորված է բնակիչների նպատակներով եւ կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների եւ հնարավորությունների ստեղծմանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը եւ վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը, եւ այլն»,- նշված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: