ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է ԿԲ-ում դեռեւս 2005 թվականից գործող առանձնացված ստորաբաժանման՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) գործառույթներն ու նպատակները: «Որպես փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային հետախուզության մարմին՝ ՖԴԿ-ի գործունեության նպատակը ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգայնորեն հայտնի մեխանիզմների ներդնումը եւ կիրարկումն է: ՖԴԿ-ի գործառույթներից է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանցից՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատություններից, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, վերլուծումը եւ տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում: Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումներում 2017թ. որպես հիմնական հանդիպող սխեմաներ առանձնացվել են հետեւյալները.• Խարդախության տարատեսակ սխեմաներ, այդ թվում՝ - Քարտապանների վստահությունը չարաշահելու արդյունքում քարտային տվյալների ձեռքբերումներ, վիրտուալ պոս տերմինալների միջոցով գողացված քարտային տվյալների օգտագործմամբ ապօրինի գործարքներ,- Զանգվածային մարքեթինգի տարբեր մոդելների կիրառմամբ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման սխեմաներ,• ՀՀ-ից դուրս՝ այլ երկրների տարածքներում անհայտ, հնարավոր է՝ հանցավոր գործունեության արդյունքներով ձեւավորված ֆինանսական միջոցների տարանցիկ փոխանցումներ՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով,• Հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, տնտեսական գործունեության ծավալները թաքցնելու միտում պարունակող ֆինանսական գործարքներ,• ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տիպաբանություններով նկարագրված սխեմաներին համապատասխանող այլ դեպքեր:Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ վարկածով 2016-2017թթ. քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումների եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվում է աղյուսակում.2017թ. ՓԼ հանցատեսակով կայացվել է 4 մեղադրական դատավճիռ: Կայացված դատավճիռներում փողերի լվացմանը նախորդել են գողության, խարդախության, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստում, իրացման եւ հարկերից խուսափմանն ուղղված հանցագործությունները:ՖԴԿ-ն միաժամանակ ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական եւ միջազգային համագործակցության իրականացումը, ՀՀ շահերի ներկայացումը մասնագիտացված միջազգային կառույցներում:«Նշենք, որ անցած տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ-ն անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության 3 գնահատում՝ 2004, 2009 եւ 2015թթ.: Բոլոր գնահատումներով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգին տրվել են դրական գնահատականներ, իսկ վերջին գնահատման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում ներդրված է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին: Գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է նաեւ, որ ՖԴԿ-ի կողմից վարվող ներպետական եւ միջազգային սերտ համագործակցությունը, բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը, բարձր որակավորված անձնակազմի առկայությունը եւ առկա տեխնիկական հնարավորությունները ապահովում են ֆինանսական հետախուզության տվյալների ու վերլուծությունների բարձր որակը»,- նշված է հաղորդագրությունում ՖԴԿ-ի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՖԴԿ-ի ինտերնետային կայքէջում հրապարակված տարեկան հաշվետվություններից: Tweet Դիտում՝ 3833