«Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, որ համաձայն է ՀՀ կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը եւ նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: «Մենք ողջունում ենք հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ: Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, այդ թվում նաեւ «Լիդիանի Արմենիա»-ի Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել՝ փակելով ճանապարհները եւ խոչընդոտելով աշխատանքներին: Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների եւ համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին: 25.05.2018 | 09:18 Ստուգումներ կանցկացվեն հանքարդյունաբերական 28 ընկերությունում Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ առկա են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ պահանջներ էին ներկայացնում ծրագրում աշխատատեղեր ունենալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընկերությունն ունի բողոքների արձագանքման հստակ սահմանված պաշտոնական մեխանիզմ եւ հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին այդ հնարավորությունից օգտվելով՝ ներկայացնել իրենց բողոքներն ու մտահոգությունները եւ այդպիսով նպաստել համատեղ կառուցողական լուծումներին»,- ասված է հայտարարությունում: Ընկերությունում նշել են, որ այս պահին Ամուլսարում բնականոն աշխատանքները վերականգնվել են: Tweet Դիտում՝ 5304