ՊԵԿ-ը հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

23.05.2018 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ որոշ հարկ վճարողներ կանխիկ գործարքների դեպքում զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից:

«Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձեւավորմանը եւ հարկերի հաշվարկմանը»,- ասված է հաղորդագրությունում:  

ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորել է առաջնահերթ ստուգել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից եւ անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) եւ ֆիսկալ համարը (Ֆ):
Դիտում՝ 3894

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW