ՊԵԿ փոխնախագահը զգուշացնում է հնարավոր ռիսկերի մասին

14.05.2018 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Բրուտյան #ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը գրառում է կատարել Ֆեսյբուքի իր էջում՝ անդրադառնալով հարկային վարչարարության համակարգում «հետհեղափոխական» զարգացումներին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումը:

«1. 2016 թվականի հոկտեմբերից հարկային վարչարարության համակարգում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնք հետապնդել են հետեւյալ թիրախները.

- Բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը՝ օրենքի գերակայություն,
- Զրո կոռուպցիա՝ կաշառքի եւ հովանավորության չեզոքացում,
- Համարժեք՝ հստակ եւ թափանցիկ կարգավորումներ, կառավարում ու կառուցվածք,
- Մարդկային ռեսուրսներ՝ արհեստավարժ եւ/կամ ոչ քաղաքական նշանակումներ:

Վերը նշված վերափոխումների արդյունքում արձանագրված արդյունքները աննախադեպ են եղել, իսկ ապագայի համար նախանշված նպատակները խիզախ՝ բազմիցս դրանք հրապարակվել են:

2. Հնարավոր դրական ազդեցությունից բացի, հարկային վարչարարության համակարգում «հետհեղափոխական» զարգացումները կարող են առաջացնել հետեւյալ ռիսկերը`

- Վերը նշված թիրախների փոփոխություն,
- Քաղաքական ղեկավարության փոփոխությամբ պայմանավորված գործընթացների աուդիտ (ռեվիզիա)՝ իրավիճակի եւ մարդկանց, թիրախների ու անհրաժեշտ փոփոխությունների ոչ համարժեք ընկալում եւ դրա համար պահանջվող ժամանակ,
- Արագ արդյունքներ ստանալու եւ ռադիկալ փոփոխություններ կատարելու գայթակղություն՝ լավ չմտածված փոփոխությունների փորձեր,
- Կադրային փոփոխություններ՝ ոչ արհեստավարժ եւ/կամ քաղաքական նշանակումներ,
- Առկա իրավիճակով պայմանավորված հարկ վճարողների վարքագծի փոփոխություն՝ որոշների մոտ արկածախնդիր՝ հարկ չվճարելու, իսկ որոշների մոտ պահպանողական տնտեսական վարքագծի դրսեւորում:
- Այլ:

Եզրակացություն

Վերը նշված ռիսկերը ազդելու են հարկային եկամուտների վրա: Դրանց չեզոքացումը որոշակի ժամանակ կպահանջի: Այդ ընթացքում, բյուջեի եկամուտների ծրագրային առաջադրանքի կատարումը պայմանավորված կլինի նշված ռիսկերի ազդեցության չափով եւ դրանց չեզոքացման գործընթացի համարժեքությամբ:

Հետեւաբար՝ պետք է.
- Հավատարիմ մնալ վերը նշված թիրախներին եւ հետեւողականորեն կյանքի կոչել դրանք,
- Զերծ մնալ/կանխել վերը նշված ռիսկերը առաջացնող գործողություններից»:
Դիտում՝ 4870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW