Նախագահը նոր փոխվարչապետներ եւ նախարարներ է նշանակել

11.05.2018 | 20:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#փոխվարչապետ #նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները, այսօր մի շարք նոր նշանակումներ է կատարել կառավարության կազմում։

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ։

Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը։

Բացի Դավիթ Տոնոյանից, նորանշանակ բոլոր պաշտոնյաները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։
Դիտում՝ 2512

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW