Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար Սամվել Կարապետյանին

24.04.2018 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Սամվել Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:

Քննարկվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաեւ Հայաստանի  գործարար միջավայրին եւ տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
Դիտում՝ 14053

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW