ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

13.04.2018 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Ունիվերսալ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները եւ բոլոր տեսակի միջնորդավճարները:

Ինչպես նշել են բանկում, «Ունիվերսալ» սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձեւակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ հետեւյալ պայմաններով.

- Վարկի առավելագույն գումար՝ ամսական եկամտի մինչեւ 12-ապատիկը,
- Տոկոսադրույք՝ սկսած 12%-ից,
- Վարկի ժամկետ՝ մինչեւ 60 ամիս:

«Ունիվերսալ» վարկը նաեւ ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:

Վարկի համար կարող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ):
Դիտում՝ 9012

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW