ՏՄՊՊՀ-ն խստացնում է վերահսկողությունը ձվի շուկայում

29.03.2018 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #Զատիկ #ձու
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), Զատիկի տոներին ընդառաջ, խստացրել է ձվի շուկայում վերահսկողությունը:

Հանձնաժողովում նշել են, որ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի եւ դիտանցումների փոխարեն կանցնեն ամենօրյա ռեժիմի: Այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքյաին խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում: Բացի այդ, հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ գնագոյացման վերաբերյալ:

«Քանի որ, սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ՝ ձվի պահանջարկը բավարարելու համար: Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաեւ ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաեւ խուսափել խնդիրներից:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018թ. հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայում այն կազմում է շուրջ 50 դրամ: Ինչ վերաբերում է 2017թ. հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամսիներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում:

ՏՄՊՊՀ վերջին տվյալների համաձայն՝ շուկայում գործում է շուրջ 20 տեղական արտադրող ու ներմուծող: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն եւ «Արզնի թռչնաֆաբրիկա»-ն:
Դիտում՝ 2086
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW