Արագածոտնի մարզի Արագած համայնքում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու եւ մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության կողմից տրամադրված շուրջ €7000 դրամաշնորհի շրջանակում:ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ «ԱՐԱԳԱԾ. քաղցր եւ համեղ» արտադրատեսակները պատրաստվելու եւ վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից եւ հատապտուղներից։ Մասնավորապես, նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ եւ հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչեւ 100 կգ-ի:«Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլեւ համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները:Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարեւոր է բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը: Նրա խոսքով՝ հիմնադրամը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման հարցում:Համայնքի անդամները հույս են հայտնել, որ «Քաղցր Արագած»-ի արտադրանքով առավել ճանաչելի կդարձնեն իրենց համայնքը: Tweet Դիտում՝ 1982