Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը կարծում է, որ յուրաքանչյուր գործատուի երազանքն է ունենալ այնպիսի աշխատակից, որը տիրապետում է հետեւյալ երեք հատկանիշներին՝ կրեատիվություն, համակարգային մտածելակերպ եւ աշխատանքի կատարման վարպետություն:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Սբերբանկի ղեկավարն ասել է «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» համաժողովի շրջանակում:«Ո՞րն է այն հազվադեպ տեսակը, որին փնտրում է յուրաքանչյուր գործատուն: Ինչպե՞ս պարզել նրանք: Մենք մեզ համար պարզել ենք, որ այդ «գազանը» կազմում է ընդհանուր անձնակազմի 0,04%-ը եւ նրան գտնելն անչափ դժվար է: Նրան առանձնացնում են երեք իրարամերժ հատկանիշներ: Առաջին՝ կրեատիվությունն ու երեւակայությունը, երկրորդ՝ բացարձակ զարգացած համակարգային մտածելակերպը, որը հակասում է առաջինին, եւ երրորդ՝ կատարման վարպետություն, որը շատ ավելի հազվադեպ է համադրվում առաջինի եւ երկրորդի հետ»,- ասել է նա: 21.12.2017 | 17:41 Գերման Գրեֆը չի սիրում բանկերը, իսկ քարտերը նախնադար է համարում Գերման Գրեֆը բացահայտել է նաեւ, այսպես կոչված, հաջողության բանաձեւը կյանքում:«Կյանքում հաջողության հասած մարդկանց առանձնացնում է մի շատ պարզ բան: Իմ կարծիքով՝ դա կարգապահությունն է: Ինքնակարգապահությունը: Յուրաքանչյուր հաջողություն միշտ ահռելի աշխատանք է պահանջում սեփական անձի վրա: Անհնար է ինքնակատարելագործվել՝ չունենալով կամքի ուժ եւ կարգապահություն: Ուստի կարգապահության վրա է հիմնված մնացած ամեն բան՝ ձեր աշխատանքը, ձեր կատարելությունը, ինչպես նաեւ ունակությունը՝ հասնելու յուրաքանչյուր նպատակի»,- նշել է Սբերբանկի ղեկավարը: Tweet Դիտում՝ 6505