ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը:Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:Նա վստահեցրել է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տեւում է միջինում 20 րոպե:«Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017-ից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվում է ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ առաջիկայում հասանելի է լինելու նաեւ ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»,- ասել է Սամվել Ավետիքյանը: 10.01.2018 | 14:44 Petekamutner.am-ում հրապարակվել են մեքենաների մաքսային արժեքները ՊԵԿ փոխնախագահն ընդգծել է, որ շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի եւ գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: Սամվել Ավետիքյանի խոսքով՝ ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձեւակերպման վայրերում:«Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է 68%»,- ասել է ՊԵԿ պաշտոնյան: Tweet Դիտում՝ 12999