Բոլոր այն թվային նորարարությունները, որոնք կփորձարկվեն եւ լավ կդրսեւորվեն ռուսական ՎՏԲ Բանկում, օպերատիվ կերպով կներդրվեն ՎՏԲ-Հայաստան Բանկում:Այս մասին Երեւանում փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ Վլադիմիր Վերխոշինսկին՝ պատասխանելով Banks.am-ի հարցին: 22.02.2018 | 12:11 ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2017 թվականը «Դուք ճիշտ նկատեցիք, Mastercard-ի հետ միասին մենք Ռուսաստանում խանութների տերմինալներով կանխիկի տրամադրման պիլոտային ծրագիր ենք իրականացրել եւ ներկայում ակտիվ կերպով քննարկում ենք՝ արժե արդյոք դա անել, թե ոչ: Դրական եւ բացասական կողմեր կան բոլորի համարի՝ թե՛ էկվայերի, թե՛ բանկի, թե՛ խանութների ու հաճախորդների համար: Այսպես թե այնպես, մենք ակտիվորեն համագործակցում ենք վճարային բոլոր համակարգերի՝ Маstercard-ի, Visa-ի, «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի (ՎՔԱՀ) հետ, եւ այդ համագործակցությունը մեզ փոխադարձ հարստացնում է»,- ասել է Վլադիմիր Վերխոշինսկին: 22.02.2018 | 12:54 Յուրի Գուսեւը կլքի ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարի պաշտոնը Նա հավելել է, որ Հայաստան այցի ընթացքում հասցրել է օգտվել անցած տարի գործարկված Մոբայլ բանկինգ համակարգից:«Մոբայլ բանկինգը շատ հարմար է եւ համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին: Մենք տրամադրված ենք աճի ուղղությամբ, իսկ ժամանակակից աշխարհում աճը՝ առանց թվային տրանսֆորմացիայի եւ նորարարությունների, անհնար է, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում դուք ականատես կլինեք ավելի շատ նորարարությունների, որոնք կվերաբերեն պրոդուկտներին, ծառայություններին, տեխնոլոգիաներին: Դրանց մի մասն այդքան էլ նկատելի չի լինի օգտատերերի համար, սակայն սպասարկման տեսանկյունից դրանք ավելի հարմար եւ արագ կլինեն»,- ամփոփել է Վլադիմիր Վերխոշինսկին: Tweet Դիտում՝ 7856