«Օրինապահ հարկ վճարողների կյանքը պետք է հեշտացվի»
22.02.2018 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռեւս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետեւանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաեւ հարկային արտոնությունների հստակության եւ նպատակային օգտագործման հարցերում»,- ասել է վարչապետը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել եւ ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Խումբը պետք է սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի հարկային ստվերի ռիսկերի նվազեցման առաջարկություններ։
«Խմբի կողմից ներկայացվելիք բոլոր լուծումները պետք է ներառեն պայման, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացվի»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: