Արթուր Ջավադյանն Ամստերդամում ԱՄՀ եւ ՀԲ համաժողովի կմասնակցի

15.02.2018 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին:

ԿԲ-ում նշել են, որ համաժողովն անցկացվում է «Կենտրոնական բանկերի հաղորդակցությունը եւ թափանցիկությունը» թեմայով:

Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված է 15 երկիր՝ Հայաստան, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո:
Դիտում՝ 2858

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW