«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերությունը 2017թ. դեկտեմբերի վերջին կազմակերպել էր բլոկչեյնին նվիրված գիտաժողով:Բանախոսներն էին PwC Ղազախստանի Թվային եւ տեխնոլոգիական զարգացման ղեկավար Թորնսթեն Թիեմը, ՏՏ մենեջերների ղազախական միության վարչության անդամ, Ալմաթայի Տեխ Գարդենի ներկայացուցիչ Ռուսլան Գաբիտովը, ինչպես նաեւ «ՎՕԼՕ» ընկերության բիզնեսի գլոբալ զարգացման եւ համագործակցության հարցերով տնօրեն Մեթ Բարթելսյանը, «ՎՕԼՕ» ընկերության ավագ ծրագրավորող Ռուբեն Մարկոսյանը, Concent ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը, Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Գագիկ Եղիազարյանը, Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի նորարարության գծով տնօրենն ու համահիմնադիր Արման Ալեքսանյանը եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի դեկան, դոցենտ Արամ Հաջյանը։ «PwC համաշխարհային ցանցում շատ ենք կարեւորում տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր առօրյա աշխատանքում մենք զինված ենք նորարարական տեխնոլոգիաներով, որոնք օգնում են մեզ մեր գործառույթներում եւ 157 երկրներում գործող գրասենյակների մեր գործընկերների հետ հաղորդակցության գործում։ Մենք ուրախ ենք կիսել մեր հայաստանյան գործընկերների հետ այն փորձն ու գիտելիքը, որն առկա է մեր գլոբալ ցանցում։ PwC-ում մեր արժեքներից մեկն է՝ Reimagine the Possible, եւ վերաիմաստավորելով հնարավորը՝ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես կարող ենք օգտագործել նորարարական տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում եւ դրանով իսկ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը»,- ասել է PwC Արմենիայի գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանը:Բանախոսները քննարկել են բլոկչեյնի տրամադրած հնարավորությունները ձեռնարկությունների եւ պետական հաստատությունների համար, վերլուծել տնտեսության այն հատվածները, որոնք կարող են օգտագործել բաշխված տեխնոլոգիաները, ինչպես նաեւ ներկայացրել բլոկչեյն տեխնոլոգիայի հետագա զարգացման իրենց տեսակետը։ 157 երկրում ավելի քան 223 000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007թ. սեպտեմբերից բացել է իր գրասենյակը Երեւանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան եւ ունենալ ներդրում հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում:Գիտաժողովի տեսահոլովակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 13170