Հարավային Կորեայում օլիմպիական խաղերի բացման նախաշեմին ռուսաստանյան մի շարք բանկեր եւ ընկերություններ սոցցանցերում ֆլեշմոբ են նախաձեռնել՝ ի աջակցություն Ռուսաստանը ներկայացնող մարզիկների:Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, մասնավորապես, բանկերը սոցցանցերում իրենց էջերին չեզոք մոխրագույն «համազգեստ» են «հագցրել»՝ էջերի շապիկներին նշելով #FromRussia հեշթեգը, իսկ լոգոտիպերի վրա՝ supporting athletes from Russia (աջակցում ենք ռուսաստանցի մարզիկներին) գրառումը:Սոցցանցերում առաջինն իր էջերը վերափոխել է Տինկոֆ Բանկը: Ավելի ուշ նրան են միացել Սբերբանկը, Ալֆա Բանկը, «Միր» վճարային համակարգը եւ մյուսները: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ Փհենչան Օլիմպիադա մեկնած ՌԴ մարզիկները դոպինգային սկանդալի պատճառով հարկադրված կլինեն մրցումներին մասնակցել չեզոք համազգեստով (առանց ՌԴ խորհրդանիշերի): Tweet Դիտում՝ 4855