2017թ. դեկտեմբերին IPM Research Հանրային կարծիքի եւ մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի արդյունքներով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում: Ինչպես հայտնել են բանկում, հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են 18-ից մինչեւ 55 տարեկան 1 200 բնակիչներ Երեւանից եւ Հայաստանի չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր եւ Դիլիջան)։ Հետազոտության ընթացքում բացահայտվել է Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները): Այդ ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։ «ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014-ից, եւ 2017թ. գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22,4 %):Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երեւանում, այնպես էլ մարզային քաղաքներում»,- նշել են բանկում եւ ներկայացրել հետեւյալ ցուցանիշները.- ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիության ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով եւ MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը,- Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ: Tweet Դիտում՝ 5603