HSBC Holdings միջազգային ֆինանսական կազմակերպությունը $101,5 մլն կվճարի հաճախորդների գաղտնի տվյալների չարաշահման համար:Ինչպես նշված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունում, ընկերության թրեյդերները 2010-ին եւ 2011-ին, առանձին առիթներով, դիտավորյալ օգտագործել են երկու հաճախորդների վերաբերյալ գաղտնի տվյալներ եւ, արժութային շուկայում կատարելով գործարքներ, ստացել $38,4 մլն եւ $8 մլն անօրինական շահույթ:Ընկերությունը դեպարտամենտի հետ եկել է համաձայնության եւ պարտավորվել վճարել $63,1 մլն քրեական տուգանք, ինչպես նաեւ տուժող կողմին վերադարձնել անօրինական ճանապարհով ստացած $38,4 մլն շահույթը: Մյուս տուժող ընկերության հետ HSBC-ն ավելի վաղ համաձայնության էր եկել եւ վճարել $8 մլն հատուցում:«HSBC-ի այս գործարքները վկայում են այն մասին, որ ընկերությունը մեկ անգամ չէ, որ չարաշահում է հաճախորդների գաղտնի տեղեկատվությունը՝ սեփական շահույթն ապահովելու համար: Նման ոչ բարեխիղճ պահվածքից տուժել են ոչ միայն ընկերության հաճախորդները՝ կրելով ֆինանսական վնաս. սա նաեւ լուրջ ռիսկեր է ստեղծել մեր ֆինանսական շուկաների նկատմամբ հասարակության վստահության համար»,- նշել է դատախազության ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 6556